შეხვედრა მთიან ყარაბაღში შექმნილ სიტუაციასთან დაკავშირებით

04/03/2016
Armenian Community of Georgia-ის მიერ

Վրաստանի վարչապետն անհանգստացած է Արցախում ռազմական գործողությունների ծավալմամբ
http://armenian-community.ge/News/1762

«Ապրիլի 3-ին, կիրակի օրը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետը հանդիպում է անցկացրել Արտաքին Գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ:

Վրաստանի վարչապետը ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:

Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել ռազմական գործողությունների թարմացման և իրավիճակի շիկացման կապակցությամբ, որոնք խլել են մարդկային զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակչությունից:

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ կհաջողվի հանդարտեցնել իրավիճակը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար», -ասված է Վրաստանի Կառավարության վարչության հայտարարությունում:

ვიდეოები „Armenian Community of Georgia"-ისგან